Քաղաքական

11.11.2015 12:35

Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգերի վերաբերյալ համաձայնագիր կնքել

Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգերի վերաբերյալ համաձայնագիր կնքել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանական համակարգեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ՌԴ և ՀՀ միջև կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում միացյալ տեղական հակաօդային պաշտպանական համակարգեր ստեղծելու հարցով համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ»,–ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, ՌԴ ՊՆ–ին հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ–ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։