Լրահոս

11.11.2015 11:43


Քարաբեկորները հեռացվել են Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհից

Քարաբեկորները հեռացվել են Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 23:20-ի սահմաններում, Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Սրաշեն գյուղի տարածքում, տեղի է ունեցել քարաթափում:

Մոտ 3 խմ ծավալով ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածի վրա` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը