Լրահոս

21.11.2009 10:02


Դատախազության համակարգում կադրային փոխատեղություններ են կատարվել

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են  կադրային փոխատեղություններ, նոր նշանակումներ:

Փոխատեղումների արդյունքում նոր նշանակումներ են եղել մարզերի և համայնքների դատախազություններում, ՀՀ գլխավոր դատախազությունում և զինվորական կենտրոնական դատախազությունում:

Մասնավորապես՝ Վայոց Ձորի դատախազ Հովհաննես Պալյանն ազատվել  է աշխատանքից՝ նշանակվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալ: իսկ Վայոց Ձորի դատախազ է նշանակվել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Էդվարդ Հակոբյանը, իսկ զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Միհրան Մինասյանը, ում նշված վարչության պետի պաշտոնում փոխարինել է զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Գրիգոր Նավասարդյանը: Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության պետ է նշանակվել նույն բաժնի ավագ դատախազ Նարեկ Ամբարյանը:

Արարատի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր հանցագործությունների գործերով վարչության պետ, իսկ վերջինիս նախկին պետ Սարգիս Մնացականյանը նշանակվել է Արարատի դատախազ: Աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ Հակոբ Բաբայանը, իսկ այդ պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ Գրիշա Միքայելյանը: Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների դատախազ Էդուարդ Անդրիկյանը տեղափոխվել է Կոտայք՝ նշանակվելով Կոտայքի դատախազ: Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների դատախազ նշանակվել է նույն համայնքների դատախազի տեղակալ Վարդան Բարսեղյանը, իսկ տեղակալ՝ նշված դատախազության ավագ դատախազ Լիդա Հովհաննիսյանը:
Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի տեղակալ Սամվել Մկրտչյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի տեղակալ՝ փոխարինելով Դավիթ Գրիգորյանին. վերջինս նշանակվել է  Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի տեղակալ:

Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող վարչության պետ Շահում Տիգրանյանը՝  անցնելով երկարամյա ծառայության  թոշակի: Նշված վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է վարչության պետի տեղակալ Վարդան Ավետիսյանի վրա:

Կադրային փոխատեղումները  դատախազության համակարգում կատարվում  են պարբերաբար՝  նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ սահմանադրությամբ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունը: «Հավասարազոր պաշտոններում կատարված փոխատեղումները կարևորվում են՝ իրավապահ մարմինների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

Այս խորագրի վերջին նյութերը