Աշխարհ

11.11.2015 18:32


Քլինթոնը վաղ է համարում ԱՄՆ–ի համար ԻՊ–ին պատերազմ հայտարարելը

Քլինթոնը վաղ է համարում ԱՄՆ–ի համար ԻՊ–ին պատերազմ հայտարարելը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ներկայումս ինքը հավանություն չի տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատերազմ հայտարարելու գաղափարին։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։

Քլինթոնի խոսքերով՝ այդ դիրքորոշման պատճառներից մեկն էլ ԻՊ զինյալներից եկող սպառնալիքի երկդիմի բնույթն է։

Ամերիկյան վետերանների հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ–ին հարկավոր է լավ հասկանալ այն սպառնալիքը, որը ներկայացնում է «Իսլամական պետությունը»։

Քլինթոնը հավելել է, որ երկիրը պետք է հասկանա նաև այդ քայլի գինը. «Եթե դու պատերազմ ես հայտարարում, պետք է համապատասխան բյուջե ունենաս, որը կաջակցի դրան»։

Քլինթոնը նաև շեշտել է՝ եթե ԻՊ հետ կապված զինյալները պատասխանատու են Եգիպտոսում А321–ի ավիավթարի համար, ապա դա պետք է մեծացնի ահաբեկիչների դեմ պայքարին մասնակցելու ԱՄՆ–ի և մյուս երկրների պատրաստակամությունը։

Ավելի վաղ «The Wall Street Journal»–ը գրել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Եգիպտոսում A321–ի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել՝ կազմակերպված «Իսլամական պետության» եգիպտական «ստորաբաժանման»՝ «Սինայի նահանգ» կազմակերպության կողմից՝ հավանաբար, առանց համաձայնեցնելու ԻՊ հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը