Աշխարհ

11.11.2015 10:10


Օբաման մտադիր է Սիրիայի հարցը քննարկել Թուրքիայում G20–ի գագաթաժողովին

Օբաման մտադիր է Սիրիայի հարցը քննարկել Թուրքիայում G20–ի գագաթաժողովին

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրում է թուրքական Անթալիայում կայանալիք G20–ի գագաթաժողովին քննարկել Սիրիայի հարցը։ Այս մասին գրում է «Gazeta.ru»–ն՝ «Reuters»–ին հղումով։

«Անթույլատրելի կլիներ գնալ այնտեղ և ժամանակ չհատկացնել ԻՊ–ն թուլացնելու և ամբողջովին վերացնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի վերաբերյալ խորհրդածություններին»,–ասել է նա։

Էռնեսթը հավելել է, որ գագաթաժողովին մասնակցող «մեծ քսանյակի» երկրներից շատերն ԱՄՆ–ի գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի անդամներն են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման և ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը կարող են որևէ ձևաչափով շփվել Թուրքիայում G20–ի գագաթաժողովին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը