Աշխարհ

11.11.2015 09:46


ԻՊ–ն հրթիռային գնդակոծության է ենթարկել Լաթաքիան. կան զոհեր (տեսանյութ)

ԻՊ–ն հրթիռային գնդակոծության է ենթարկել Լաթաքիան. կան զոհեր (տեսանյութ)

Նախօրեին՝ նոյեմբերի 10–ին, «Իսլամական պետության» զինյալները գնդակոծել են Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Լաթաքիան։ Առավելագույն կորուստ պատճառելու համար ահաբեկիչները նշանակետ են ընտրել տեղի համալսարանը, որտեղ այդ ժամին ավարտվում էին դասերը, և մեծ թվով ուսանողներ կային։

Ինքնաշեն հրթիռներից մեկը հարվածել է մարդկանց ամենախիտ խմբին Լաթաքիայի ամենաաշխույժ շրջանում՝ Աուքավում, որտեղ գտնվում էր ավտոբուսային կանգառը։

Ուշագրավ է, որ պայթյունից 20 րոպե առաջ հենց այդ վայրում էր գտնվում «vesti.ru»–ի նկարահանող խումբը։ Մահացել է առնվազն 23 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Հնարավոր է՝ հարվածը հասցվել է Լաթաքիայի արվարձանից։

Նույն օրը նույն զենքով գնդակոծվել է նաև Դամասկոսը։

Ներկայումս սիրիացի ոստիկանությունն ուսումնասիրում է տնայնագործական եղանակով պատրաստված 2 հրթիռների մնացորդները։ Չի բացառվում, որ դրանք բաց թողնված լինեն «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, որն ունակ է խոցել թիրախը 40 կմ հեռավորությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը