Լրահոս

11.11.2015 08:03


Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտ մանկահաս երեխաների հետ ինքնահրկիզման փորձ է արել

Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտ մանկահաս երեխաների հետ ինքնահրկիզման փորձ է արել

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 23.10-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ վերին և ստորին վերջույթների շրջանում և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը