Կարծիք

10.11.2015 23:00


ԽՍՀՄ-ում նույնպես մարդու իրավունքների բաժնում եղել են շատ լավ դրույթներ

ԽՍՀՄ-ում նույնպես մարդու իրավունքների բաժնում եղել են շատ լավ դրույթներ

Դավիթ Հարույունյանն ասում է, որ մարդու իրավունքներն ընդլայնվել են, դրա համար էլ պետք է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

Նախ՝ սուտ է ասում, որ ընդլայնվել են: Շատ պարզ օրինակ՝ քաղաքացու սահմանադրական դատարան դիմելու իրավունքը սահամանափակվել է, ազատ գործելու իրավունքն է սահմանափակվել, ինչը նշանակում է, որ սահմանափակվել են, այլ ոչ թե ընդլայնվել: Բայց դրանք մի կողմ դնենք:

ԽՍՀՄ-ում նույնպես մարդու իրավունքների բաժնում եղել են շատ լավ դրույթներ, սակայն դրանցից գրեթե ոչ մեկը չի գործել, որովհետև միակուսակցական համակարգ էր: Հիմա սահամանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածով ևս ամրագրում են միակուսակցական համակարգ, որը նշանակում է, որ մարդու իրավունքների բաժինը չի աշխատելու ընդհանրապես:

Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի արգումենտները Աշոտյանի նման «տարածական» են:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը