Աշխարհ

10.11.2015 17:30


Կլիմայագետները ցույց են տվել՝ ինչպես են ջրի տակ անցնելու խոշոր քաղաքները 100 տարի անց (լուսանկար)

Կլիմայագետները ցույց են տվել՝ ինչպես են ջրի տակ անցնելու խոշոր քաղաքները 100 տարի անց (լուսանկար)

«Climate Central»–ի կլիմայագետների խումբը մի շարք լուսանկարներ է ներկայացրել, որոնցում կանխատեսել է՝ ինչպես են ջրածածկ լինելու համաշխարհային մերձափնյա քաղաքները 2100թ.։

Դրանցում պատկերված է՝ ինչ է մեզ սպառնում, եթե համաշխարհային տաքացումը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկվի։

Կլիմայագետների կարծիքով այդ քաղաքների՝ մասամբ ջրով ողողվելն անխուսափելի է։

Ջրի տակ կարող են հայտնվել այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոնդոնը, Սիդնեյը և Շանհայը։

Ըստ «Climate Central»–ի գիտնակաների՝ ածխածնի արտանետումները (մեքենաների գազային արտանետումները, գազի կամ ածխի օգտագործումն էլէներգիա ստանալու համար) մթնոլորտում կմնան երկար ժամանակ՝ համաշխարհային տաքացում առաջացնելով նույնիսկ շատ տարիներ անց այն բանից հետո, երբ կվերանան։

Դա նշանակում է, որ աշխարհին արդեն իսկ սպառնում է ծովի մակարդակի բարձրացումը, եթե անգամ հաջողվի կրճատել կախվախությունն ածխածնային հանածոներից։

«The Daily Mail»–ի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, ձեռնարկելով ածխածնային արտանետումների «ագրեսիվ ու արագ կրճատում» առաջիկա տարիներին, ըստ որոշ գիտնականների, մենք կկարողանանք կանխել վատագույն հետևանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը