Քաղաքական

10.11.2015 15:07

Ռ. Բաբայան. «Անհասկանալի է «կայուն մեծամասնություն» հասկացությունը»

Ռ. Բաբայան. «Անհասկանալի է «կայուն մեծամասնություն» հասկացությունը»

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համար անհասկանալի է սահմանադրական փոփոխությունների նախագծում մատնանշված «կայուն մեծամասնություն» հասկացությունը։ Լրագրողների հետ զրույցում այսօր նա նշել է, որ ապրել ենք միակուսակցական համակարգում, և շարունակում ենք ապրել:

–Կայուն մեծամասնությունը բերելու է վատ հետևանքների։ Նաև՝ չեմ կարծում, որ նախկին Սահմանադրությունը մեզ թույլ չէր տալիս լինել ավելի զարգացած ու ժողովրդավար,-հավելել է նա:

Ռ. Բաբայանի համար Հայ առաքելական եկեղեցուն հատուկ կարգավիճակ տալն էլ է անհասկանալի.

–Եթե ուզում ենք, որ եկեղեցին մնա հոգևոր դաշտում՝ պետությունից հեռու, պետք է թույլ տանք նրան գործել ազատության, բոլորի համար հավասար պայմաններում: Թե չէ կնմանվի նրան, որ երբ ծնողներն ամբողջ սերն ու ուշադրությունը տալիս են երեխաներից միայն մեկին, նրան վերջում դարձնում են անկառավարելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։