Քաղաքական

10.11.2015 12:29

Ադրբեջանում հայտնված 73-ամյա կինը 4 երեխաների մայր է

Ադրբեջանում հայտնված 73-ամյա կինը 4 երեխաների մայր է

Անհայտ պատճառներով հակառակորդի տարածքում հայտնված 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանը 4 երեխաների մայր է: Երեխաները առանձնացած են, մի որդին էլ մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Այս մասին «shamshyan.com»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Նա ասաց, որ ընտանիքն ապրում է սոցիալական միջին պայմաններում՝ հիմնականում՝ թոշակով: Երեխաներից մեկն է ապրում գյուղում, բայց իրենցից առանձին:

«Այդ օրն էլ Լուսինե Աբովյանը գնացել է ծանոթներից մեկից պանիր բերելու, եւ հետո նման նորություն ենք լսում»,- ասաց գյուղապետը: Նաեւ նշեց, որ իրենց գյուղի բնակիչը, հավանաբար, մոլորվել է:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։