«Facebook»–ին պարտավորեցրել են 48 ժամվա մեջ դադարեցնել ԵՄ օգտատերերի լրտեսումները
Բրյուսելի քաղաքացիական դատարանը «Facebook» սոցցանցին պարտավորեցրել է 48 ժամվա ընթացքում դադարեցնել իր օգտատերերի լրտեսումները։
«Le Soir» էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ՝ դատական որոշումը չկատարելու դեպքում «Facebook»–ը նշված ժամկետը լրանալուց հետո ամեն օր 250 հազ եվրո է վճարելու անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանությամբ զբաղվող բելգիական հանձնաժողովին, որը հունիսին հայց էր ներկայացրել «Facebook»–ի դեմ։
Հանձնաժողովը համապատասխան հետազոտություններից հետո պարզել է, որ սոցցանցի նոր պայմանները խախտում են բելգիական և եվրոպական օրենսդրությունն անձնական կյանքի պաշտպանության ոլորտում։
Հանձնաժողովի ներկայացուցիչ Վիլլեմ Դեբեքելարեն ավելի վաղ հայտնել էր, որ «Facebook»–ը լրտեսում է ոչ միայն ԵՄ, այլև այլ օգտատերերի։
«ՌԻԱ նովստի»–ին հետազոտության արդյունքներին ծանոթ փորձագետներից մեկը հայտնել է, որ «Faceboок»–ը լրտեսում է նաև այլ կայքերի նյութերին «Like» դնելու միջոցով։
Իր հերթին «Facebook»–ը բելգիական հանձնաժողովին ուղարկել է նրա հետազոտության «անճշտությունները»՝ առաջարկելով քննարկել դրանք, սակայն հանձնաժողովը մերժել է։

7or.am