Աշխարհ

10.11.2015 18:10


Խորհրդային գրողը դատարանի առաջ է կանգնել մանկական պոռնոգրաֆիա պահելու համար

Խորհրդային գրողը դատարանի առաջ է կանգնել մանկական պոռնոգրաֆիա պահելու համար

Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդային նախկին այլախոհ, գրող Վլադիմիր Բուկովսկու գործով դատական լսումները։ Նրան մեղադրում են մանկական պոռնոգրաֆիա թողարկելու և պահելու մեջ։ Դատական գործընթացը մի քանի ամսով հետաձգվել էր նրա առողջական վիճակի պատճառով։

Հաշմանդամի սայլակով դատարանի դահլիճում հայտնված Բուկովսկին իրեն մեղավոր չի ճանաչել։

Նրա դեմ 11 կետով մեղադրանք է ներկայացվել, որոնցից յուրաքանչյուրում հարյուրավոր, անգամ՝ հազարավոր լուսանկարներ և ֆիլմեր են ներկայացված՝ անվայել բովանդակությամբ. դրանք մեղադրյալին պատկանող համակարգչում են հայտնաբերվել 2014թ. աշնանը։

Դատարանին դեռևս ներկայացված չեն ճշգրիտ ապացույցներ՝ երբ և ինչ հանգամանքներում են այդ նյութերը հայտնվել Բուկովսկու մոտ, և ինչպես է վերջինը դրանք օգտագործել։ Նրա փաստաբանը նույնպես չի կարողացել որևէ բան հստակեցնել։

«Գործը դեռ փակված չէ. հետաքննությունը շարունակվում է։ Վլադիմիր Բուկովսկին պնդում է իր անմեղությունը»,–ասել է ամբաստանյալի փաստաբան Ռոբերտ Բրաունը։

Խորհրդային նախկին այլախոհն Անգլիայում է ապրում 1976–ից՝ այն բանից հետո, երբ նրան փոխանակեցին չիլիացի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ։

Դատական հերթական նիստը նշանակվել է 2016թ. մարտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը