ՌԴ ՊՆ–ն նոր տեսանյութեր է հրապարակել Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ռմբակոծություններից
ՌԴ ՌՏՈւ ինքնաթիռներն անցած 3 օրվա ընթացքում 137 ռազմական թռիչք են իրականացրել՝ ավիահարվածներ հասցնելով ահաբեկչական ենթակառուցվածքների 448 օբյեկտի։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Իդլիբ գավառի Զերբա արվարձանում ռուսական Су-24М–ն «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորման խոշոր հրամանատարական կետ է ոչնչացրել։ Կոնաշենկովի խոսքերով՝ օբյեկտը ստեղծվել էր վերջին 3 շաբաթվա ընթացքում և լավ քողարկված էր։
Су-34 ռմբակոծիչներն «Իսլամական պետության» ռազմամթերքի երկու պահեստ են պայթեցրել Ռաքքա քաղաքի ծայրամասում։
Կոնաշենկովը հաստատել է, որ փոփոխվել է Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչների մարտավարությունը։ Զինալների գործողություններն ավելի մանևրող են դարձել. նրանք կանոնավոր կերպով տեղափոխվում են և թաքնվում ռուսական ավիացիայի հարվածներից ու սիրիական կառավարական ուժերից։ Բացի այդ, փոխվել է զենք և ռազմամթերք ստանալու երթուղին, որը նրանք ձեռք են բերում գիշերը։
Հիշեցնենք՝ ՌԴ ՌՏՈւ–ն ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում սեպտեմբերի 30–ից՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական խնդրանքից հետո։

7or.am