Կարծիք

10.11.2015 09:20


Գործող Սահմանադրությունը և վերարտադրության հնարավորությունը

Գործող Սահմանադրությունը և վերարտադրության հնարավորությունը

Քանի որ շարունակվում են պնդումները, որ Սերժ Սարգսյանը կարող է և՛ գործող Սահամանդրությունով վերարտադրվել, և՛ փոփոխվող, այդ իսկ պատճառով նույնության նշան է դրվում այդ երկուսի միջև, փորձենք մի հատ շատ չոր հաշվարկ կատարել:

Գործող Սահմանադրությունով վարչապետի պաշտոնում վերարտադրվելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է՝

1. Հաղթել 2017թ. ԱԺ ընտրություններում,
2. Ժառանգորդին նախագահ դարձնել 2018թ. ընտրություններում,
3. Ժառանգորդը պետք է որոշի նրան նշանակել վարչապետ։

Փոփոխվող Սահմանադրությունով անհրաժեշտ է.

1. Հաղթել 2017թ. ԱԺ ընտրություններում։

Մի դեպքում անհրաժեշտ է 3 քայլ, որտեղ ցանկացած մեկի ձախողում նշանակում է ամբողջ օպերացիայի ձախողում, իսկ մյուս դեպքում՝ ընդամենը 1 քայլ: Սա նշանակում է, որ նույնության նշան դնելը առնավազն անտեղյակություն է իրավիճակից, կամ էլ ավելի վատ՝ անտեղյակ ձևանալ է:

Մի խոսքով, այս թեման ևս կարող ենք փակել, քանի որ լուրջ փաստարկ չկա:

Արմեն Գրիգորյան

https://www.facebook.com/armenvgrigoryan/posts/10203923911777150?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը