Լրահոս

10.11.2015 09:15


Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Նոյեմբերի 10-ին, ժամը 00.51-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվելն, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 30-րդ կմ-ում «ԳԱԶել» մակնիշի 17 OS 278 պ/հ (վարորդ Հ. Թ.) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 32-կմ-ում արգելափակվել է 5 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (4 ողևոր) և իրականացրել են հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը