Քաղաքական

09.11.2015 18:22

Լավրով. «Շարունակելու ենք աջակցել կողմերին՝ գտնելու ԼՂ–ի խնդրի լուծման ուղիները»

Լավրով. «Շարունակելու ենք աջակցել կողմերին՝ գտնելու ԼՂ–ի խնդրի լուծման ուղիները»

Աշխատանքային այցով ՀՀ–ում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն կողմնակից է ԼՂ–ի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել կողմերին՝ գտնելու ԼՂ–ի խնդրի լուծման ուղիները:

–Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է ակտիվ միջնորդությունը խաղաղ կարգավորման հարցում դրական արդյունքների հասնելու համար,-հավելել է նա՝ նշելով, որ առաջիկայում ևս կշարունակեն կողմերին աջակցել մշակելու խնդրի կարգավորման կոնսենսուսային հիմքեր:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած զեկույցին, Լավրովն ընդգծել է, որ ԼՂ–ի կարգավորման հարցում միջազգային հանրությունից մանդատ չստացած կառույցներին ներքաշելը ճիշտ չէ։ Նա նաև ընդգծել է, որ ցանկացած շոշափելի արմատական քայլ, ով էլ դա ձեռքնարկի, վնասում է ԵԱՀԿ համանախագահների գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։