Լրահոս

20.11.2009 19:12


Հարցադրումներ վարչապետին

«Մեր ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների և աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը և փոխարժեքը և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը»,- սա հատված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Ազգային ժողովում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկումից։

Այս հայտարարության վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը վարչապետ Տիգրան Սարգսյանին գրավոր հարց է ուղղել, թե ի՞նչ դրդապատճառներով է կառավարությունը որոշել նման հարցում պատվիրել, ի՞նչ նպատակ է հետապնդում, որքա՞ն գումար է ծախսվել այդ հետազոտության համար, և ամենակարևորը՝ այդ արդյունքների հիման վրա ի՞նչ հետևություն է արել և ի՞նչ միջոցառումներ է պատրաստվում իրագործել։

-Հասարակությունն իրավունք ունի իմանալու վերոնշյալ հարցադրումների պատասխանները,- ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։

Նռանյանը տեղեկացրել է, որ կառավարությունը 20 օր ժամանակ ունի պատգամավորի հարցին պատասխանելու համար։

-Պատասխանն ստանալուն պես մենք ձեզ կտեղեկացնենք,-ասել է Ա. Նռանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը