Հանրապետական պաշտոնյաները ջինսի փոխարեն նախընտրում են շքեղ ավտոմեքենան
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը ՀՀ կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանին 70 հազար դոլար արժողությամբ Wolksvagen Touareg մակնիշի ավտոմեքենա է նվիրել։
Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել է, թե այնպես չի, որ պետական կերակրամանի մեջ ինչ-որ գումարներ են դրված, և հենց նախարար են դառնում, այդ գումարները վերցնում են։ Բայց շքեղ մեքենան Գ. Սահակյանն անհրաժեշտ է համարում միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայանալու համար, քանի որ «քյասիբի տպավորություն ունեցող իշխանավորին բանի տեղ չեն դնի»։
-Չեմ կարծում, որ շատ մեծ էֆեկտներ կստանանք, եթե ջինսով դիվանագիտական հարաբերությունների գնանք,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am