Լրահոս

09.11.2015 16:38


Ադրբեջանը հայտնել է, որ նոյեմբերյանցի տարեց կին է հատել սահմանը

Ադրբեջանը հայտնել է, որ նոյեմբերյանցի տարեց կին է հատել սահմանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը հատել է հայ–ադրբեջանական սահմանը: Այս մասին տեղեկացնում է «Haqqin.az» կայքը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Լուսինե Աբովյանը Ադրբեջանի սահմանը հատել է Ղազախի շրջանի մոտ։

Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Լուսինե Աբովյանը 2 օր է՝ որոնվում է որպես անհետ կորած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը