Աշխարհ

09.11.2015 19:23


Մասնագետները պատրաստվում են բացել Ալեքսանդր III–ի դամբարանը

Մասնագետները պատրաստվում են բացել Ալեքսանդր III–ի դամբարանը

Ռուսական վերջին ցարական ընտանիքի բնաջնջումն ուսումնասիրող փորձագետները պատրաստվում են բացել Ալեքսանդր 3–րդ կայսեր՝ Սանկտ–Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարում գտնվող դամբարանի վերին հատվածը։

«Հավանաբար, այսօր կբացվի սարկոֆագի վերին մասը, իսկ ամսվա վերջին՝ ստորերկրյա հատվածը»,– «Ինտերֆաքսին» է հայտնել ՌԴ ՔԿ քրեական հետախուզության գլխավոր վարչության ավագ քննիչ–քրեագետ Վլադիմիր Սոլովյովը։

Նախորդ շաբաթ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուսումնասիրվել էր դամբարանի արտաքին մասը։

«Հարկավոր էր համոզվել՝ չկա՞ն արդյոք ինչ–որ բարդություններ դամբարանը բացելու համար»,–ասել էր Սոլովյովը։

Ավելի վաղ նա հաղորդել էր, որ ավարտվում է ռուս վերջին կայսր Նիկոլայ II–ի մասունքների փորձաքննությունը։

Բոլշևիկների կողմից թագավորական ընտանիքի հետ սպանված մարդկանց ծագումնաբանական փորձաքննությունը շարունակվում է։ Ուսումնասիրությունները, ամենայն հավանականությամբ, կավարտվեն հաջորդ տարեսկզբին։

Հիշեցնենք՝ 1991թ. հուլիսին Հին Կոպտյակովյան ճանապարհի մոտ հայտնաբերվել էին 9 մարդու մարմնի մասեր։ 2011–ին ՌԴ ՔԿ–ն հաստատեց գտնված մնացորդների իսկությունը։ Հուղարկավորված անձինք թագավորական ընտանիքի անդամներն էին՝ Նիկոլայ II–ը, նրա 46-ամյա կինը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան, նրանց դուստրերը՝ 22-ամյա Օլգան, 21-ամյա Տատյանան, 17–ամյա Անաստասիան, ինչպես նաև ընտանիքին մոտ կանգնած անձինք։

Ավելի ուշ այդ գործի հետաքննությունը վերսկսվեց։ ՔԿ–ից հստակեցրեցին, որ լրացուցիչ հետազոտություններ են անցկացվում Նիկոլայ II–ի երեխաների՝ ցարաժառանգ Ալեքսեյի և մեծ իշխանադուստր Մարիայի մարմինների ինքնությունը հաստատելու համար։ Նրանց մասունքները ներկայումս պահվում են ՌԴ Պետարխիվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը