Լրահոս

09.11.2015 18:41


Ստավրոպոլում նորածինների զանգվածային գերեզման են գտել

Ստավրոպոլում նորածինների զանգվածային գերեզման են գտել

Ստավրոպոլի քննիչները պարզում են Վոսկրեսենսկի գերեզմանատանը 13 նորածնի հուղարկավորության հանգամանքները։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Ստավրոպոլի կլինիկայում 2014–2015թթ. մահացած ծնված երեխաների 13 գերեզմանները միաժամանակ են ի հայտ եկել քաղաքային գերեզմանատանը։ Դրանց բոլորի վրա նույն ցուցանակն է փակցված՝ երեխաների ազգանուններով և ծննդյան տարեթվերով։ Որպես մահվան տարեթիվ՝ բոլորի վրա նշված է՝ 2015թ. հոկտեմբերի 2։

Այժմ հետաքննությունը պարզում է նորածինների մահվան պատճառները, և թե ինչու են նրանք այդքան ուշ հուղարկավորվել։

Մինչ այդ մարզային առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ ծնողները հաճախ չեն վերցնում իրենց մեռելածին երեխաների մարմինները, և այսպիսի հուղարկավորությունները տեղի են ունենում պարբերաբար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը