Ֆրանսիայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս ԼՂՀ այցի մասին զեկույցի շուրջ
Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպվել է մամուլի ասուլիս ս.թ. հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ֆրանսիացի պատգամավորների այցի մասին զեկույցի շուրջ:
Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն զեկույցի հեղինակն է Լուարի դեպարտամենտից ընտրված պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Արցախ այցելած խորհրդարանականներից մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Պասկալ Կրոզոնը և Ռենե Ռուքեն:
Ֆրանսուա Ռոշբլուանը ներկայացրել է ֆրանսիացի պատգամավորների այցի նպատակը' շնորհակալություն հայտնելով ԼՂՀ ղեկավարությանը այցի կազմակերպման և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Պատգամավորը նշել է այցի օգտակարությունը:
<< Պատվիրակությունը իր աչքով է տեսել, թե ինչպես է ղարաբաղի ժողովուրդը կառուցում իր ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը>>,- ասել է Ռոշբլուանը, նշելով, որ ֆրանսիացի խորհրդարանականները ներկա են եղել ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին:
Պատգամավորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղին այսօր հուզող հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի անկախության միջազգային ճանաչումն է:
Մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի և ֆրանսիական խորհրդարանի դերի հարցը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն