Լրահոս

09.11.2015 14:25


Հարթաշենի գյուղապետի ընտրությունների արդյունքները հրապարակվել են

Հարթաշենի գյուղապետի ընտրությունների արդյունքները հրապարակվել են

Ինչպես հայտնել էինք, Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում նախօրեին գյուղապետի արտահերթ ընտրություններ էին անցկացվում։

Առաջադրված թեկնածուներից ՀՀԿ–ական, համայնքի ղեկավարի տեղակալ Արամայիս Դավթյանն ինքնաբացարկ էր հայտնել, անկուսակցական Վիլա Մակարյանն էլ հետ էր վերցրել իր փաստաթղթերը, և մնացել էր գրանցված մեկ թեկնածու՝ ՀՀԿ–ական, «ԿՅՈՐՈՒ» ՍՊԸ տնօրեն Արմեն Խաչատրյանը։

ԿԸՀ–ի հրապարակած նախնակական տվյալների համաձայն՝ Արմեն Խաչատրյանը հավաքել է 224 ձայն։

Հիշեցնենք, որ Հարթաշենի նախկին գյուղապետ Գագիկ Վանեսյանի լիազորությունները ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր: Նա այդ պաշտոնին էր 2012թ. սեպտեմբերի 9-ից։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ Գագիկ Վանեսյանը օգոստոսի 10-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության պատճառով:

Կառավարությունն արտահերթ ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել էր 1 մլն 120 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը