Թուրքիայում ԻՊ–ին միանալ փորձող 38 մարդ է ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունն Ադանայում 38 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալել, որոնք փորձում էին միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ «Anadolu»–ին հղումով։
Ձերբակալվածները 7 երկրի քաղաքացիներեն՝ 14–ը՝ Ադրբեջանից, 7–ը՝ Ինդոնեզիայից, 5–ական մարդ՝ Իրաքից և Ղրղզստանից, 3–ը՝ Իրանից, 2–ական՝ Տաջիկստանից և Աֆղանստանից։ Նրանց թվում 10 կին և 15 երեխա կան։ Ձերբակալվել է նաև օտարերկրացիներին Սիրիայում ԻՊ վերահսկողության տակ գնտվող տարածք ուղեկցող 2 անձ։
Համապատասխան ընթացակարգից հետո կալանավորվածները հանձնվել են ներգաղթային ծառայությանը՝ երկրից արտաքսվելու համար։
Նշենք, որ ներկայումս մոտ 90 հազ քկմ տարածք գրաված «Իսլամական պետության» շարքերում, տարբեր հաշվարկներով, կռվում է 50–200 զինյալ։
Թուրքիայում ԻՊ–ին միանալ փորձող 38 մարդ է ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունն Ադանայում 38 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալել, որոնք փորձում էին միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ «Anadolu»–ին հղումով։
Ձերբակալվածները 7 երկրի քաղաքացիներ են՝ 14–ը՝ Ադրբեջանից, 7–ը՝ Ինդոնեզիայից, 5–ական մարդ՝ Իրաքից և Ղրղզստանից, 3–ը՝ Իրանից, 2–ական՝ Տաջիկստանից և Աֆղանստանից։ Նրանց թվում 10 կին և 15 երեխա կան։ Ձերբակալվել է նաև օտարերկրացիներին Սիրիայում ԻՊ վերահսկողության տակ գնտվող տարածք ուղեկցող 2 անձ։

7or.am