Կարծիք

09.11.2015 12:31


Աշոտյանի հաղորդման «Յութուբի» վիդեոյի քոմենթները փակել են

Աշոտյանի հաղորդման «Յութուբի» վիդեոյի քոմենթները փակել են
Իրականում Աշոտյանին Բաղրամյանից ուրիշ տեղ էին ուղարկել, բայց ինքը գնացել է Հ1:
Совпадение? Не думаю!
***
Երկիրը էնքան միակուսակցական են սարքել հանրապետականները, որ արդեն հանրայինի հաղորդավարն էլ է հանրապետական: Այ սենց է սովետում տոտալիտարիզմ ձևավորվել: Հանրապետականներն իշխանությունը վերցրել են, բայց չեն բավարարվում, հիմա էլ սկսում են ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել հանրային կյանքի բոլոր ոլորտները:
***
Հ1-ով Աշոտյանի հաղորդման «Յութուբի» վիդեոյի քոմենթները փակել են: Հասկացանք՝ մեր փողերով հանրապետականը փորձում է «այո»-ի քարոզարշավ անել, բայց գոնե թողեք՝ հանրությունն իր կարծիքն արտահայտի ձեր արածի մասին: Թե՞ Բաղրամյանի դեպքերից հետո հանրության կարծիքն Աշոտյանի մասին գիտեք, ևս մի անգամ լսել չեք ուզում:
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը