Եթե անկեղծ, մտածում էի չխոսել 2010թ. բյուջեի մասին։ Մի կողմից ճգնաժամն է դրդում ըմբռնումով մոտենալ, մյուս կողմից էլ հարգանքի արժանի անկեղծությամբ վարչապետը կարծես թե մատնանշել է տնտեսությունը կաթվածահար անող հիմնական արատները՝ օլիգոպոլիաներ-օլիգարխիկ տնտեսություն, ցածր մրցակցային մակարդակ՝ մենաշնորներ, անարդյունավետ կառավարման համակարգ։ Եվ արդյունքում 9 ամիսների դրությամբ ՀՆԱ□ի անկումը կազմում է 18,3%, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 53.1%-ով, ծախսերի գծով' 63.7%-ով, իսկ լավագույն սցենարի դեպքում 2009-ի բյուջեի եկամուտների ցուցանիշը կկատարվի 85%ով։
Կարելի է առաջին անգամվա զարմանքով լսել ու գոհանալ վարչապետի տնտեսական ախտորոշումներով ու սպասել բարեփոխումների։ Բայց գրեթե երեք տարի է կառավարության հիմնական գերակայությունների թվում շեշտվում է արդյունավետ կառավարման, քաղաքացիական հասարակության ձևավորման, կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ գործուն եւ հետևողական պայքարի, սոցիալական արդարության, օրենքի և կարգուկանոնի անվերապահ իշխանության հաստատման մասին։ Եվ ի՞նչ... սրանք շարունակում են մեր իրականության հետ կապ չունեցող դատարկ խոսքեր և արժեզրկվող գաղափարներ մնալ, իսկ մեր հիմնական կամ միակ առաջընթացն առայժմ բարգավաճող կոռուպցիոնն ցուցանիշներն են։
18,3% անկումը բացառիկ տագնապացնող ցուցանիշ է ԱՊՀ անդամ երկրների մեջ, այն գրեթե 8-ից 10 անգամ գերազանցում է համաշխարհային միջինը, ընդ որում համաշխարհային ճգնաժամը գեներացնող երկրներում չի անցնում 2-3%-ի սահմանը։ Ըստ էության հայկական ճգնաժամը մեծ առումով տնտեսական քաղաքականության սխալների, քաղաքական ու տնտեսական արատավոր մշակույթի հետևանք է, խնդիրներ, որոնց ես և իմ կուսակցական ընկերները անդրադարձել են բազմիցս:
Ավաղ հուսադրող չեն կառավարության հակաճգնաժամային ծրագիրն ու միջոցառումների իրականացման ամփոփ հաշվետվությունը։ Այն պարզ պատճառով, որ միջոցառումների մի զգալի մասը նախատեսումների կամ կանխատեսումների շարքից են, որոնց սխալվելու հավանականությունն ու ռիսկայնությունը չափազանց բարձր է։ Այն, որ լավ կանխատեսողներ չենք, ապացուցելու կարիք չունի։ Իսկ խնդիրների մի մասը՝ ասենք առողջապահության և կրթության կամ քաղաքաշինության բնագավառներում առկա արմատական հիմնախնդիրները, հանրային կյանքի բոլոր ոլորտներում սերտաճած կոռուպցիան ու հովանավորչությունը, վարչարարական տգիտությունը, մենաշնորհների դեմ իրական պայքարը ոչ այնքան ֆինանսական լուծումներ են պահանջում, որքան քաղաքական կամք ու համակարգային լուծումներ։ Տարիներ շարունակ միլիոնների գումարներ ենք ուղղորդել արդարադատության և կրթության համակարգերի բարեփոխումներին, բայց ըստ էության դրանք սոսկ ձևին և ոչ թե բովանդակությանը ուղղված միջոցներ էին և արդյունքում ոչ կրթության որակն է հուսադրող, ոչ էլ արդարադատության մարմիններն են արդար։ Բայց վերադառնանք բյուջե։
2010թ. կառավարությունը խոստանում է պահպանել 2009թ. սոցիալական ծախսերի մակարդակը, բայց չեն նշվում այն երաշխիքները, որոնք կկարողանան ապահովել գոնե 2009-ի կենսամակարդակը։ Արդեն իսկ արձանագրվող առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների անկառավարելի գնաճը, մոնոպոլիստների դեմ իմիտացիոն պայքարը, մասնավոր փոխանցումների կտրուկ նվազումը, բանկերի ստրկական վարկային քաղաքականությունը ավելի է մեծացնելու ծայր աղքատության մեջ հայտնվածների բանակը։ Անիմաստ է անգամ սպառողական զամբյուղի մասին խոսելը, երբ մի շարք ոլորտներում միջին աշխատավարձը նվազ է առողջապահության նախարարության սահմանած սպառողական զամբյուղի գումարից։
Անդրադառնամ մշակույթին, ոլորտ, որի նկատմամբ վերաբերմունքս մշտապես արթուն է, իսկ կառավարության մոտեցումներն ինչպես միշտ մնացորդային։
Հասարակության և պետության կացացման ցուցանիշը պայմանավորված է մշակույթի մեջ ունեցած դերակատարությամբ, սա անառարկելի ճշմարտություն է։ Կարդում ես հակաճգնաժամային ծրագիրը, հակաճգնաժամային միջոցառումներ ցանկը, նաև ընթացքի ամփոփումը (երեք փաստաթուղթ) և ոչ մեկ բառ մշակույթի մասին։ Եվ բոլորովին պատահական չէ, որ 2009 ի համեմատ 10%ով կրճատվել են մշակութային ծախսերը։ Ինչու՞, ինչու՞ չունենք այն գիտակցումը, որ մշակույթի ֆինանսավորումն իր հետևից սոցիալական պատվեր է բերում։
Հարգելի ,real poloticsե-ի ջատագով կառավարություն, Մշակույթի մեջ մեծ պրագմատիզմ կա, մշակույթում ներդրումները սոցիալական խնդիրներ են լուծում, ի վերջո առաջընթացն հնարավոր է միայն մշակութային ու բարոյական արժեքների հենքի վրա։
Վերջին շրջանում կառավարությունը ազգային մրցունակության մոդելների փնտրտուքի մեջ է։ Պետք է անպայման օտար, միջազգային կառույցներ ներկայացնող փորձագետներ գան, բարձրաձայնելու, որ ազգային մրցունակության առաջնային նախապայմանը մշակութային և կրթական բաղադրիչներն են։ Հուսանք, որ իռլանդացի փորձագետի այս շատ պարզ, տրիվիալ ճշմարտությունը, որ հնչեց կառավարության ազգային մրցունակության խորհրդի նիստում, մշակույթի նկատմամբ մեր վերաբերմունքում ինչ-որ բան կփոխի։
Իսկ հիմա ունենք այն ինչ ունենք՝ Հայաստանի Հանրապետությունում ամենացածր վարձատրության մակարդակը շարունակում է մնալ մշակույթի ոլորտում։ Անկարելի է հասկանալ մեր կառավարության աշխատավարձեր սահմանելու կողմնորոշիչներն ու փիլիսոփայությունը։ Բյուջետային հատվածում տարբեր ոլորտների աշխատավարձերի միջև անթուլատրելի, չհավասարակշռված տարբերությունների վրա աչք փակելով (երբեմն 3□ից 10 անգամ) խորացնում են անհանդուրժողականության և հուսախաբության մթնոլորտը, սոցիալական կայունությունն ենք վտանգում, դրդում մարդկանց, ընդ որում որակյալ տեսակին, հայրենիքը լքելու ճանապարհը բռնել։
2010 թ. պետ. բյուջեի նախագծով ՀՀ Մշակույթի նախարարության համակարգում գործող գրադարանների, թանգարանների շուրջ՝ 3000 աշխատողների միջին աշխատավարձը չի գերազանցում 48 000 դրամը, իսկ Թատերահամերգային կազմակերպությունների 3081 աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 45639 դրամ է: Սոցիալական այլ ոլորտների միջին աշխատավարձից նվազ է շուրջ երկու անգամ։ Պատկերացնում եք, թե դրամի արժեզրկման և ապրանքների գնաճի պայմաններում ինչ կացության ենք մատնում ոլորտում զբաղված աշխատուժին։ Փորձեք երկու օր ապրել այս գումարով։
Աշխատավարձերի սահմանման տրամաբանությունը քննադատության չի դիմանում նաև կրթության ոլորտում։ Միևնույն հանրակրթական ծրագիրն իրականացնող դպրոցի ուսուցիչի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը հասնում է՝ 116.3 հազարի (անցյալ տարվա ձեռքբերումներից է), իսկ քոլեջներում, միջնակարգ մասնագիտական հաստատություններում միևնույն հանրակրթական ծրագիրն իրացնող մանկավարժի աշխատավարձը չի գերազանցում 35 000-ը։ Ի՞նչ տրամաբանությամբ։ Նույնն է վերաբերմունքը նաև արտադպրոցական կրթություն իրականացնող մանկավարժների նկատմամբ։ Կարծում եմ 2010□ի ընթացքում լիազոր մարմինը կանդրադառնա խնդրի էությանը՝ ապահովելով համակարգված լուծում։
Ավաղ անցնող տարվա ընթացքում չկարողացանք լուծել նաև մշակույթի ոլորտում արդյունավետ կառավարման, մշակութային ընդհանուր ռազմավարություն և առաջնահերթություններ հստակեցնելու հետ առնչվող մի շարք խնդիրներ։ Երկրորդ տարին է, ինչ առանց գեղարվեստական ղեկավարի են գործում մշակութային գերակայություններ համարվող երկու ազգային թատրոնները՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնները։ Գուցե և հենց այս է պատճառը, որ հակառակ այն հանգամանքին, որ ծրագրային բյուջետավորում ենք իրականացնում և իրապես այն համարում առավելություն, արդեն երկրորդ տարին է, որ բյուջեում արտացոլված չէ, թե որոնք են 5-6 բեմադրությունները, որոնց համար համապատասխանաբար 560.5 միլիոն տրամադրվելու է Օպերային թատրոնին և 240.5 միլիոն Մունդուկյան թատրոնին։
Բյուջեում չենք գտնի նաև 2010 թ. պետական պատվերով և աջակցությամբ հրատարակվելիք գրականության ցանկը։ Ի՞նչ գրականություն ենք հրատարակում, ինչպե՞ս է հասնում այն ընթերցողին և հասնում է արդյոք, թե շատ հաճախ տպարան գրախանութ ճանապարհին մոլորվում։ Մի շարք ցավոտ խնդիներ՝ քանի գրախանութ է մնացել մայրաքաղաքում կամ հանրապետությունում, քանի գրադարան է սեփականաշնորհվել՝ վերածվելով կազինոյի կամ սաունայի։ Որքան անմխիթար են գրադարանների շենքային պայմանները, գրադարանային ֆոնդերի 90□%□ը չի ջեռուցվում, իսկ մարզային, համայնքային գրադարանների 90% ը պարզապես չի համալրվում։ Եվ այս պայմաններում գրադարանային ծառայությունների ծախսը 36 միլիոնով կրճատում ենք։
Հակառակ այն բանի, որ պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը բյուջեի ուղերձում հայտարարվում է ոլորտի հիմնական ուղղություններից մեկը, հուշարձանների վերականգնմանն ուղղված գումարները 2009-ի համեմատությամբ գրեթե 50% ով կրճատվել են։ Հասկանալի է, որ հուշարձանների խայտառակ վերականգնման վերջին բացահայտումների արդյունքում է հավանաբար նման որոշում ընդունվել։ Բայց կարծեմ, մեղքի սլաքը պետք չէր ուղղել հուշարձաններին, մանավանդ որ հավակնում ենք զբոսաշրջային գրավչություն տալ մեր հանրապետությանը, իսկ մեր հիմնական ապրանքն այս ուղղությամբ մեր մշակութային ժառանգությունն է։
Մի զարմանալի բացահայտում ևս՝ գրեթե 2000 տարի առաջ կորցրած ծովերի ցավը հանգիստ չի տալիս հայերիս։ Անցյալ տարի, երբ ճգնաժամն արդեն տագնապացնող ներկայություն էր, պահուստային ֆոնդից շուրջ 300 հազար դոլար հատկացվեց ինչ□որ ՀԿ-ի օվկիանոսագիտական ուսումնասիրություններ կատարելու համար, իսկ ահա այս տարի 43 միլոն դրամ ենք նախատեսում մեր հանրապետության համար նորահայտ ու էկզոտիկ՝ վինդսերֆինգին առնչվող ծառայությունների համար։ Գումար, որն ավելին է քան Կամերային նվագախմբին, երգչախմբին և Կոմիտաս քառյակին հատկացվող մեկ տարվա գումարը։ Ամոթ է, չէ։
Երբ, երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է և դրան անխուսափելիորեն ուղեկցող բարոյական ճգնաժամի մեջ, պարզ տրամաբանությունն իսկ հուշում է ուղեկցվել ծախսային ինչպես նաև ծրագրային առաջնահերթություններով։
Ստիպված եմ թվեր բերել, որովհետև Կենտրոնական բանկում այլ մոտեցումներ ունեն. այսպես կապիտալ ներդրումների ծրագրով առաջարկվում է 2.մլրդ 943.0 միլիոն դրամ առանձնացնել բանկի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի .և պիտույքների թարմացման համար։ Իսկ բանկի աշխատանքային շենքերի կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է 8.մլրդ 890 միլիոն, որը դեռ 10 միլիոնով ավել է մշակույթի ոլորտին հատկացված ողջ գումարից։
Այո, ես այն համոզումն ունեմ, որ մշակույթում լուրջ ներդրումները, ոչ միայն խորապես անհրաժեշտ են, այլև շահութաբեր։ Մեր հասարակության բազում աղետներ սկիզբ են առնում հենց այստեղից, հասարակությունը բարոյալքվում է մշակութային ռազմավարության բացակայությունից, հոգևոր արժեքների պահապաններին հրապարակավ արհամարհելուց։ Մշակույթն է ձևավորում ազգային ինքնությունը գիտակցող քաղաքացուն, որին այլևս պատժելու վախով չես ստիպի, որ հարկերը վճարի, կաշառք տա ու վերցնի, քվետուփ գողանա կամ թալանի սեփական երկիր ու իր նմանին։
Այո, մշակույթում մեծ պրագմատիզմ կա, որովհետև կայուն արժեքներ կրող կազմակերպված հասարակությունում է ի զորու ճգնաժամ հաղթահարել ու հեռանկար տեսնել։
2010թ. բյուջեի նախագծի շուրջ

Լիլիթ Գալստյան
ԱԺ ՀՅԴ խմբակցություն