Գերմանական խոշորագույն ավիափոխադրող «Lufthansa» ընկերության թռիչքային անձնակազմերի շահերը ներկայացնող պրոֆմիությունը հայտարարել է նրանց գործադուլի երկարացման մասին։ Այս մասին հայտնում է «Գազետա»–ն՝ «Associated Press»–ին հղումով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերության աշխատակիցները կշարունակեն գործադուլը Ֆրանկֆուրտի, Մյունխենի և Դյուսելդորֆի օդանավակայաններում։ «Lufthansa»–ից հայտարարել են, որ այդ պատճառով կչեղարկվի 929 թռիչք, որը կվնասի մոտ 113 հազ ուղևորի։
Պրոֆմիությունը պահանջում է 19 հազ աշխատողի ապահովել որոշակի գումարներով, եթե նրանք թոշակի անցնեն ժամկետից շուտ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Lufthansa»–ն փոքր հեռավորության 520 թռիչք է չեղարկել բորտուղեկցորդների գործադուլի պատճառով։
«Lufthansa»–ի օդաչուները երկարացրել են գործադուլը

7or.am