Աշխարհ

09.11.2015 10:20


ԵՄ–ն Աֆրիկայի երկրներին գումար է առաջարկում փախստականների մի մասին հետ ընդունելու համար

ԵՄ–ն Աֆրիկայի երկրներին գումար է առաջարկում փախստականների մի մասին հետ ընդունելու համար

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները ծրագիր են մշակել, համաձայն որի՝ նրանք պատրաստ են աֆրիկյան մի շարք պետությունների 1,8 մլրդ եվրո առաջարկել, որպեսզի վերջինները հետ ընդունեն Եվրամիություն ժամանած ապօրինի ներգաղթյալների մի մասին։ Այս մասին հայտնում է «The Telegraph»–ը։

Նախարարները նաև «կանաչ լույս» են խոստանում Եվրոպա ժամանող Աֆրիկայի բարձրորակ աշխատողներին և ուսանողներին։ Հստակեցվում է, որ նրանց համար վիզային զիջողություններ կարվեն, և լեզվի ուսուցման դասընթացներ կկազմակերպվեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փախստականների հոսքերից ստացվելիք երկարաժամկետ տնտեսական օգուտները կգերազանցեն ներգաղթային ճգնաժամի ծախսերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը