Ռուսական բեռնատարն այսօր երեկոյան դուրս բերվեց գնդակոծվող գոտուց։ Քիչ առաջ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհը բաց է:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ի սահմաններում, Ադրբեջանի մարտական հենակետերից տարբեր տրամաչափի մարտական զենքերից կրակոցներ էին արձակվել Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ՌԴ քաղաքացու կողմից վարվող «DAF XF 95» մակնիշի K169ÑÐ15rus համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել էր շարժիչը:
Դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր տվել:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (սպանության փորձ, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելը):
Ինչպես հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Ելդզարովը ճանաչվել էր տուժող: Նա կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ չէր ստացել:
Քանի որ Բաղանիս-Ոսկեպար միջպետական ավտոճանապարհի և հարակից սահմանամերձ գյուղերի ուղղությամբ շարունակվել էին կրակոցները, ուստի, տեղանքի վտանգավորության պատճառով, դեպքի վայրի զննություն հնարավոր չէր լինում կատարել:
«DAF XF 95» մակնիշի K 169 հՀ 15 rus համարանիշի բեռնատար ավտոմեքենան շարունակում էր մնալ դեպքի վայրում:
Ռուսական բեռնատարը դուրս բերվեց գնդակոծվող գոտուց

7or.am