Աշխարհ

08.11.2015 19:08


Իրաքի բանակը ռուսական Մի–28 և Մի–35 ուղղաթիռներով է համալրվել

Իրաքի բանակը ռուսական Մի–28 և Մի–35  ուղղաթիռներով է համալրվել

Իրաքի բանակը ստացել է ռուսական արտադրության Մի–28 և Մի–35 ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակիմ ազ–Զամիլին նշել է, որ այդ ռազմական ուղղաթիռներն ամենաարդյունավետներից մեկն են ամբողջ աշխարհում, և դրանք հսկայական դեր կխաղան Իրաքի ռազմական հզորության ամրապնդման հարցում։

Հակիմ ազ–Զամիլին վստահ է, որ ռուսական տեխնիկան ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում կփոխի ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրաքի բանակի։

Բաղդադի համար նախատեսված ռուսական ուղղաթիռների քանակի և մատակարարման հստակ ժամկետների մասին չի հաղորդվում։

Իրաքցի պատգամավորը միայն նշել է, որ շուտով կստանան ռուսական արտադրության այլ ռազմատեխնիկա՝ տանկեր, հակատանկային հրթիռային համակարգեր ևս։

ТАСС–ը հիշեցնում է, որ ԻՊ–ի դեմ պայքարող Ռուսաստանի և Իրաքի միջև դեռևս 2012թ. պայմանագրերի փաթեթ է ստորագրվել, որով Բաղդադին ընդհանուր առմամբ 4,2 միլիարդ դոլարի տարաբնույթ ռազմական տեխնիկա պետք է մատակարարվի։

Տեղեկացվում է նաև, որ Ինդոնեզիան էլ որոշում կայացրել գնել ռուսական Սու-35 կործանիչներ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը