Քաղաքական

08.11.2015 09:25


Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում արտահերթ ընտրություններ են

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում արտահերթ ընտրություններ են

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում այսօր անց են կացվում գյուղապետի արտահերթ ընտրություններ։

Առաջադրված թեկնածուներից ՀՀԿ–ական, համայնքի ղեկավարի տեղակալ Արամայիս Դավթյանն ինքնաբացարկ էր հայտնել, անկուսակցական Վիլա Մակարյանն էլ հետ էր վերցրել իր փաստաթղթերը, և մնացել էր գրանցված մեկ թեկնածու՝ ՀՀԿ–ական, «ԿՅՈՐՈՒ» ՍՊԸ տնօրեն Արմեն Խաչատրյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հարթաշենի նախկին գյուղապետ Գագիկ Վանեսյանի լիազորությունները ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր: Նա այդ պաշտոնին էր 2012թ. սեպտեմբերի 9-ից։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ Գագիկ Վանեսյանը օգոստոսի 10-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության պատճառով:

Կառավարությունն արտահերթ ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել էր 1 մլն 120 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը