Սրանք միայն առաջադեմ մեթոդներով լցոնումներ են անում
Հանրապետական լինելը հստակ դիագնոզ է: Երևի «եվրոպաններում» կրթություն ստացած այս միակ երիտասարդը տեղյակ չէ, որ թանաք օգտագործել են նույնիսկ Կանադան ու Ճապոնիան, որպեսզի իրենց ընտրական համակարգը կայացնեն, ոչ թե հանրապետականների նման ամեն ինչ արել են, որ կեղծարարությամբ զբաղվեն: Սրանք միայն առաջադեմ մեթոդներով լցոնումներ են անում: Ասում ես՝ թանաք օգտագործենք, ասում են՝ դա հետամնաց աֆրիկյան երկրի փորձ է (դեռ հարցական է՝ ով է ավելի հետամնաց, բայց դա մի կողմ), ասում ես՝ արի առաջատար երկրների էլեկտրոնային եղանակով ընտրելու փորձը կիրառենք, ասում է՝ դեռ պատրաստ չեն: Ասում ես՝ սովորական տեխնիկա ապահովեք ընտրատեղամասերում նույնականացման քարտը ստուգելու համար, ասում են՝ չենք կարող: Բա հիմա դուք հետամնա՞ց եք, թե՞ ոնց: Օրինակ, «հետամնաց» Հնդկաստանը համ թանաքի տարբերակն ունի, համ էլ էլեկտրոնային քվեարկության: Ուրեմն, որ ասենք Ղազախստանում, Ղրղզստանում և Ֆիլիպիններում արդեն էլեկտրոնային քվեարկություն կա, իսկ առաջադեմ հանրապետականի ղեկավարած երկրում նման բան դեռ չկա, կասեք՝ ինչու եք մեզ վիրավորում: Առաջադեմներ ջան, թանաքը վստահության համար է, այլ ոչ թե առաջադեմ կամ հետամնաց լինելու: Եթե ուզում եք առաջադեմ լինեք, ապա վերացրեք 36 տոկոս աղքատությունը, կանգնեցրեք արտագաղթը, զարգացրեք տնտեսությունը: Էդ հարցերում են մարդիկ առաջադեմ կամ հետամնաց լինում, այլ ոչ թե թանաքի օգտագործման:
Սրանք միայն առաջադեմ մեթոդներով լցոնումներ են անում
Հանրապետական լինելը հստակ դիագնոզ է: Երևի «եվրոպաններում» կրթություն ստացած այս միակ երիտասարդը տեղյակ չէ, որ թանաք օգտագործել են նույնիսկ Կանադան ու Ճապոնիան, որպեսզի իրենց ընտրական համակարգը կայացնեն, ոչ թե հանրապետականների նման ամեն ինչ արել են, որ կեղծարարությամբ զբաղվեն:
Սրանք միայն առաջադեմ մեթոդներով լցոնումներ են անում:
Ասում ես՝ թանաք օգտագործենք, ասում են՝ դա հետամնաց աֆրիկյան երկրի փորձ է (դեռ հարցական է՝ ով է ավելի հետամնաց, բայց դա մի կողմ), ասում ես՝ արի առաջատար երկրների էլեկտրոնային եղանակով ընտրելու փորձը կիրառենք, ասում է՝ դեռ պատրաստ չեն: Ասում ես՝ սովորական տեխնիկա ապահովեք ընտրատեղամասերում նույնականացման քարտը ստուգելու համար, ասում են՝ չենք կարող: Բա հիմա դուք հետամնա՞ց եք, թե՞ ոնց:
Օրինակ, «հետամնաց» Հնդկաստանը համ թանաքի տարբերակն ունի, համ էլ էլեկտրոնային քվեարկության: Ուրեմն, որ ասենք Ղազախստանում, Ղրղզստանում և Ֆիլիպիններում արդեն էլեկտրոնային քվեարկություն կա, իսկ առաջադեմ հանրապետականի ղեկավարած երկրում նման բան դեռ չկա, կասեք՝ ինչու եք մեզ վիրավորում:
Առաջադեմներ ջան, թանաքը վստահության համար է, այլ ոչ թե առաջադեմ կամ հետամնաց լինելու: Եթե ուզում եք առաջադեմ լինեք, ապա վերացրեք 36 տոկոս աղքատությունը, կանգնեցրեք արտագաղթը, զարգացրեք տնտեսությունը: Էդ հարցերում են մարդիկ առաջադեմ կամ հետամնաց լինում, այլ ոչ թե թանաքի օգտագործման:
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից