Օլիգարխիայի դեմ պայքարում ՀՀԿ–ն կաջակցի Տիգրան Սարգսյանին
ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ ՏիգրանՍարգսյանը հայտարարել էր, թե ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մերքաղաքացիներինառաջինհերթինմտահոգումենոչ թե թոշակների և աշխատավարձերի, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները, ոչ թե գնաճն ու փոխարժեքը և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալականարդարության խնդիրը, և առաջինհերթինայսխնդիրըվերաբերումէխոշորբիզնեսին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողներին ասել է, որ օլիգարխիայի և մոնոպոլիաների դեմ պայքարի մասին քաղաքական որոշումը շատ վաղուց է կայացված եղել, քանի որ դրանք երկրի հետընթացն են ապահովում։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ այս պայքարում իրենք կաջակցեն իրենց թիմի անդամին՝ Տիգրան Սարգսյանին։ Ավելին, ըստ Գ. Սահակյանի՝ օլիգարխիայի և մոնոպոլիայի նկատմամբ բացասական վերաբերմունք պետք է ունենան քաղաքական բոլո՛ր թիմերը։
Գ. Սահակյանի խոսքերով, սակայն, այս պայքարը շատ երկար գործընթաց է պահանջելու, իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, թե հենց խորհրդարանում են օլիգարխները, պետք է կոնկրետ անուններ տան, այլապես իրենք չեն կարող նմանատիպ ամեն հայտարարության ժամանակ կացնահարել այդ մարդուն.
-Նախ և առաջ պետք է կարողանանք քայլեր կատարել, ապացուցելի դարձնել, որոշակի խնդիրներ լուծել։ Դա մեկ օրվա լուծվող խնդիր չէ։
Այդուհանդերձ, Գ. Սահակյանն ընդունել է, որ խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր բաժնետերեր են և սեփականություն ունեն, սակայն նաև հավելել է.
-Այսինքն, մենք ուզում ենք աղքատի երկի՞ր ստեղծենք, նորից Լենինի՞ն կենդանացնենք բերենք, որպեսզի նույն այդ գաղափարախոսությո՞ւնը սերմանենք։
Ինչ վերաբերում է օլիգարխիայի դեմ վարչապետի պայքարին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ անձը չի կարող համակարգային փոփոխություններ կատարել, թիմը պետք է կարողանա.
-Մենք կողմնակից չենք անձնավորել, որ ահա առասպելական մի անձկլինի և միանգամից կկարողանա խնդիրներ լուծել։ Մենք որդեգրել ենք ժողովրդավարություն և թիմային պայքարի մեջ ենք։ Վարչապետի ամբողջ գործունեության դրականը միգուցե կարելի է չվերագրել թիմին, բայց կառավարության յուրաքանչյուր բացթողման պատասխանատուն, անկախ նրանից՝ Տիգրան Սարգսյանը հանարպետակա՞ն կլիներ, թե ոչ, քաղաքական թիմն է, և այսուհետև էլ քաղաքական թիմը պետք է լինի։
Չնայած՝ կուսակցության յուրաքանչյուր անդամը, Գ. Սահակյանի համոզմամբ, չպետք է մի կտավի սերվածք լինի. կարող է նաև տարբեր կարծիքներ ունենալ։
Օլիգարխիայի դեմ պայքարում ՀՀԿ–ն կաջակցի Տիգրան Սարգսյանին
ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում են ոչ թե թոշակների և աշխատավարձերի, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները, ոչ թե գնաճն ու փոխարժեքը և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը, և առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողներին ասել է, որ օլիգարխիայի և մոնոպոլիաների դեմ պայքարի մասին քաղաքական որոշումը շատ վաղուց է կայացված եղել, քանի որ դրանք երկրի հետընթացն են ապահովում։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ այս պայքարում իրենք կաջակցեն իրենց թիմի անդամին՝ Տիգրան Սարգսյանին։ Ավելին, ըստ Գ. Սահակյանի՝ օլիգարխիայի և մոնոպոլիայի նկատմամբ բացասական վերաբերմունք պետք է ունենան քաղաքական բոլո՛ր թիմերը։
Գ. Սահակյանի խոսքերով, սակայն, այս պայքարը շատ երկար գործընթաց է պահանջելու, իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, թե հենց խորհրդարանում են օլիգարխները, պետք է կոնկրետ անուններ տան, այլապես իրենք չեն կարող նմանատիպ ամեն հայտարարության ժամանակ կացնահարել այդ մարդուն.
-Նախ և առաջ պետք է կարողանանք քայլեր կատարել, ապացուցելի դարձնել, որոշակի խնդիրներ լուծել։ Դա մեկ օրվա լուծվող խնդիր չէ։
Այդուհանդերձ, Գ. Սահակյանն ընդունել է, որ խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր բաժնետերեր են և սեփականություն ունեն, սակայն նաև հավելել է.
-Այսինքն, մենք ուզում ենք աղքատի երկի՞ր ստեղծենք, նորից Լենինի՞ն կենդանացնենք բերենք, որպեսզի նույն այդ գաղափարախոսությո՞ւնը սերմանենք։
Ինչ վերաբերում է օլիգարխիայի դեմ վարչապետի պայքարին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ անձը չի կարող համակարգային փոփոխություններ կատարել, թիմը պետք է կարողանա.
-Մենք կողմնակից չենք անձնավորել, որ ահա առասպելական մի անձ կլինի և միանգամից կկարողանա խնդիրներ լուծել։ Մենք որդեգրել ենք ժողովրդավարություն և թիմային պայքարի մեջ ենք։ Վարչապետի ամբողջ գործունեության դրականը միգուցե կարելի է չվերագրել թիմին, բայց կառավարության յուրաքանչյուր բացթողման պատասխանատուն, անկախ նրանից՝ Տիգրան Սարգսյանը հանարպետակա՞ն կլիներ, թե ոչ, քաղաքական թիմն է, և այսուհետև էլ քաղաքական թիմը պետք է լինի։

7or.am