Աշխարհ

07.11.2015 17:26


Բրիտանիայում շտապողների համար առանձին ճանապարհահատված են ստեղծել

Բրիտանիայում շտապողների համար առանձին ճանապարհահատված են ստեղծել

The Beatles–ի հայրենիքում՝ Լիվերպուլում, շտապող հետիոտների համար առանձին ճանապարհահատված են ստեղծել։ Այն գտնվում է քաղաքի ամենամարդաշատ առևտրային հատվածում։ Այս մասին հայտնում է Independent–ը։

Այն եզրակացությանը, որ արագ քայլողների համար ճանապարհահտվածը անհրաժեշտ է, քաղաքային իշխանությունները հանգել են անցկացված հարցումներից հետո։

«Ամենաշատը ինչն է ձեզ նյարդայնացնում շոփինգի ժամանակ» հարցին ավելի քան 47%–ը պատասխանել է՝ գնորդների չափից ավելի դանդաղ քայլելը։ Մարդիկ նաև ջղայնանում են զբոսաշրջիկների վրա, ովքեր կարող են «ժամերով կանգնել» փողոցի մեջտեղում, կամ այն մարդկանց վրա, ովքեր «պոկ չեն գալիս» վաճառափեղկերից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը