Աշխարհ

07.11.2015 16:41


«Audi»–ն 3D տպիչով ավտոմեքենա է տպագրել

«Audi»–ն 3D տպիչով ավտոմեքենա է տպագրել

«Audi» ընկերությունը 3D տպիչով 1936թ. արտադրության «Grand Prix» ավտոմեքենայի փոքր տարբերակն է տպագրել։ Այս մասին հայտնում է «Mashable»–ը։

Մոդելը բաղկացած է մետաղից, որի չափը հավասար է իրական ավտոմեքենայի կեսին։

«Audi»–ի ավտոմեքենայի պատճենի ստեղծումը ցուցադրում է նոր 3D տպիչի կատարելագործումը։ Թեև այն դեռևս չի կարող ամբողջական չափով ավտոմեքենա տպագրել, բայց շատ հարմար է առանձին դետալների ստեղծման և վերանորոգման համար։ Նաև կարող է ստեղծել դետալներ, որոնք նախկինում հնարավոր չէր անել, կամ էլ դրանց արտադրությունը պրակտիկ չէր, օրինակ՝ աշխատատար ոլորուն ավտոմասերը։

«Audi»–ն ծրագրում է 3D տպիչը գործարկել սերիական արտադրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը