Լրահոս

30.09.2010 16:17


ՌԴ–ն ՀՀ քաղաքացիներին հավաքագրո՞ւմ է

ՌԴ–ն ՀՀ քաղաքացիներին հավաքագրո՞ւմ է

Մոտ 2 ամիս է՝ խոսակցություններ են շրջանառվում, թե Ռուսաստանի Դաշնությունը վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Հայաստանի քաղաքացիներին բավական ձեռնտու պայմաններ առաջարկելով՝ տեղափոխում է Ռուսաստանի մարզեր, այնտեղ բնակարան, ֆինանսներ և ՌԴ քաղաքացիություն է տրամադրում։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ խնդրին անձրադարձել են նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները՝ ահազանգելով, թե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին խնդրել են այդ գործունեությունը հնարավորինս անաղմուկ իրականացնել, և որ այդ ծրագրի շրջանակներում արդեն Հայաստանի 4808 քաղաքացի ՀՀ-ից հեռացել է։

Առավել մանրամասն տեղեկությունների համար այսօր «7օր»-ը դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն։ Պետի տեղակալ Իրինա Դավթյանը պատասխանել է, որ տեղեկություններ ստանալու համար պետք է կապ հաստատել Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության հետ, քանի որ հենց իրենք էլ իրականացնում են հավաքագրումը։ Վերջինի ղեկավարը, սակայն, հրաժարվել է հեռախոսով պատասխանել մեր հարցերին՝ նշելով, թե հոկտեմբերի 2-ին Մոսկվայի տանը վերաբնակեցման այդ ծրագրի առնչությամբ լայնամասշտաբ հանդիպում է տեղի ունենալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը