«McDonald"s»–ը որոշել է վերադարձնել ֆրին Վենեսուելա
«McDonald's» ռեստորանային ցանցի ղեկավարությունը որոշել է վերադարձնել կարտոֆիլի ֆրին Վենեսուելայում գործող ռեստորանների ճաշացանկ: «Вести.Ru.»-ի փոխանցմամբ՝ փոքր չափաբաժնի գինը կազմելու է մոտ 79 դոլար կամ 500 բոլիվար, մեծ չափաբաժնինը՝ մոտ 126 դոլար կամ 800 բոլիվար: Եթե այդ գները վերահաշվարկվեն սև շուկայի գներով, ապա կստացվի, որ միջին չափաբաժնի գինը կազմելու է մոտ 60 ցենտ, իսկ մեծ չափաբաժինը կարժենա մոտ 1,1 դոլար: Եվ դա այն պարագայում, երբ, ինչպես նշում է աղբյուրը, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառով միջին աշխատավարձը երկրում տատանվում է 13 դոլարի սահմաններում:
Նման իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները, փորձելով կանգնեցնել սպառողական գների աճը, անցել են ֆիքսված ազգային փոխարժեքին, ինչի արդյունքում գրեթե ոչնչացվել է արտարժույթի շուկան, որին փոխարինել է դրամափոխների մոխրագույն շուկան:

7or.am