«Boeing»–ը խոստացել է ապացուցել, որ իր ինքնաթիռներն անվտանգ են
«Boeing» ընկերությունը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերացնի իր 737 ընտանիքի օդանավերի անվտանգության վերաբերյալ կասկածները: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ-ում և ԱՊՀ-ում ընկերության նախագահ Սերգեյ Կրավչենկոն՝ մեկնաբանելով Միջպետական ավիացիոն կոմիտեի պահանջը՝ անվավեր ճանաչել «Boeing 737»-ի հավաստագիրը:
«Մենք պատրաստվում ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնային ավիացիոն ծառայության ներկայացուցիչների հետ: Ուշադիր կլսենք բոլոր հարցերը և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ցանկացած կասկած, ցանկացած հարց՝ կապված մեր կողմից արտադրված օդանավերի հետ, վերանա», - «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կրավչենկոն:

7or.am