Աշխարհ

07.11.2015 12:45


Ի՞նչ կորուստներ են սպառնում ՌԴ տուրընկերություններին

Ի՞նչ կորուստներ են սպառնում ՌԴ տուրընկերություններին

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել Ազգային հակաահաբեկչական կոմիտեի առաջարկություններին՝ ժամանակավորապես դադարեցնել Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը մինչև А321 ինքնաթիռի կործանման պատճառները պարզելը: Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Մոտ ժամանակներս «Ռոստուրիզմը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալու` խորհուրդ տալով տուրօպերատորներին դադարեցնել դեպի Եգիպտոսի հայտնի հանգստավայրեր զբոսաշրջային փաթեթների վաճառքը:

Նշվում է, որ արդեն ստեղծվել է Եգիպտոսից ռուսաստանյան զբոսաշրջիկների արտահանման օպերատիվ շտաբ: «РБК»-ի փոխանցմամբ` «Ռոստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆրոնովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այժմ Եգիպտոսի հանգստավայրերում է գտնվում մոտ 45 հազ զբոսաշրջիկ: Իսկ ահա Ռուսաստանի տուրօպերատորների միության գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտարարել է, որ այդ թիվը կազմում է մոտավորապես 70 հազ։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՌԴ իշխանությունների որոշման պատճառով Ռուսաստանի տուրօպերատորները կարող են մոտ 3,2 մլրդ ռուբլի կորցնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը