ԱՄՆ կոնգրեսը հակաթրքական հերթական բանաձևն է ընդունել
ԱՄՆ կոնգրեսը Կիպրոս կղզու հյուսիսային մասի քրիստոնեական արժեքներն ու հուշարձանները չպահպանելու համար Թուրքիային դատապարտող բանաձև է ընդունել (համար 1631)։
Ինչպես հաղորդում է «Hurriyet»-ը, այս բանաձևի ընդունման գործում մեծ աշխուժություն է ցուցաբերել ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին։
Կոնգրեսն իր ընդունած բանձևով Թուրքային կոչ է արել Կիպրոս կղզու հյուսիսային մասի քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը մահմեդական սրբավայրերի վերափոխելուն վերջ տալ, հարգել դավանանքի ազատության իրավունքը և ԵԱՀԿ-ի կողմից ընդունված հոգևոր ու մշակութային արժեքների պաշտպանության մասին որոշումը։
Ընդունված բանաձևի առնչությամբ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, թե Կոնգրեսը միակողմանի բանաձև է ընդունել՝ առանց թուրքական կողմի մասնակցության, ուստի այն անկողմնակալ լինել չի կարող։