Աշխարհ

07.11.2015 11:35


Բլաթթերը սթրեսի պատճառով բժիշկների վերահսկողության տակ է հայտնվել

Բլաթթերը սթրեսի պատճառով բժիշկների վերահսկողության տակ է հայտնվել

ՖԻՖԱ–ի ղեկավար Յոզեֆ Բլաթթերը բժիշկների վերահսկողության տակ է հայտնվել սթրեսի պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Բլաթթերի պաշտոնական ներկայացուցչին հղումով։ Վերջինը նշել է, որ ՖԻՖԱ–ի ղեկավարը հոսպիտալացված չէ։ Ըստ Բլաթթերի փաստաբանի՝ ներկայումս նա բժշկական հետազոտություն է անցնում։

ՖԻՖԱ–ի ղեկավարի խորհրդական Քլաուս Սթալքերի խոսքերով՝ «Բլաթթերը հսկայական ճնշման տակ է գտնվում բոլոր կողմերից, ինչը լավ չէ նրա տարիքի մարդու համար»։

Բլաթթերի դուստր Քորրինը շվեյցարական «Blick» թերթին հայտնել է, որ մինչև նոյեմբերի 15–ը հայրը չեղարկել է իր բոլոր հանդիպումները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ–ի ղեկավարն 90 օրով հեռացվել է իր պարտականություններից։ Պատժամիջոցները չեն շրջանցել նաև ՖԻՖԱ–ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալսին և ՈւԵՖԱ–ի ղեկավար Միշել Պլատինիին։

«rbc.ru»–ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30–ին Բլաթթերը «Financial Times»–ի հետ հարցազրույցում ասել է, որ 2018–ի Աշխարհի առաջնությունը ՌԴ–ին է տրվել ՖԻՖԱ–ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև գաղտնի գործարքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը