Բելգրադի ուղևորներին Եգիպտոսի փոխարեն առաջարկել են թռչել Թուրքիա
Նոյեմբերի 7–ին նախատեսված Բելգրադից Եգիպտոս չվերթի ինքնաթիռը կթռչի թուրքական Անթալիա։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը՝ վկայակոչելով զբոսաշրջային գործակալություններից մեկին։
«Չվերթի պատվիրատուները որոշում են կայացրել օդանավն ուղղել Անթալիա։ Բոլոր զբոսաշրջիկներին, չնայած տուրի արժեքին, երաշխավորվում է 5–աստղանի հյուրանոցում տեղակայելը»,–ասել է գործալակության ներկայացուցիչը։
Թեև նա չի հայտնել՝ արդյոք բոլոր ուղևորնե՞րն են համաձայնել ճանապարհորդության ուղղությունը փոխելուն։ Հայտնի չէ նաև՝ այս որոշումը տարածվելու է հետագա չվերթների վրա և՞ս։

7or.am