Լրահոս

20.11.2009 18:31

Ինչո՞ւ ֆինանսների նախարարը չի գնում վարչապետի հետքերով

Ինչո՞ւ ֆինանսների նախարարը չի գնում վարչապետի հետքերով

«ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը չի պատրաստվում անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը»։ Ի պատասխան «7օր»-ի հարցադրմանը, թե ֆինանսների նախարարը չի՞ պատրաստվում հետևել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին և անդամագրվել ՀՀԿ-ին՝ տեղեկացրել են Ֆինանսների նախարարությունից։

Ի դեպ, Ֆինանսների նախարարությունից այս պատասխանը ստանալու համար երկու օր պահանջվեց։ Հարցը լսելուն պես նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իրինա Այվազյանն ասաց, թե նախարարը չի անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։ «Վստա՞հ եք»,–հարցրինք։

-Պետք է ճշտել. կարող է այս ընթացքում ինչ-որ բան փոխված լինի,-ասել է մամլո խոսնակն ու խոստացել ավելի ուշ պատասխանել հարցին։

Եվ միայն մեկ օր անց Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից մեզ այսօր հաղորդեցին, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը չի պատրաստվում անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը. «Այս պահին նման մտադրություն չկա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։