ԻՊ զինյալները Սիրիայում թունավոր իպրիտ գազ են կիրառել (տեսանյութ)
«Ռեյթերի» աղմկահարույց նորությունը հերթական անգամ ապացուցում է, որ «Իսլամական պետության» զինյալների տրամադրության տակ քիմիական զենք կա։ Դեռևս օգոստոսին Հյուսիսային Հալեպում՝ Մարեա քաղաքում, ԻՊ–ն թունավոր իպրիտ գազ է կիրառել իր հակառակորդների դեմ։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը։ Մնում է միայն պարզել՝ որտեղից է այն հայտնվել զինյալների մոտ. կա՛մ գազը նրանք ինքնուրույն են ստացել, կա՛մ ձեռք են բերել գրավված շրջաններից մեկից։ Երկու վարկածն էլ անհանգստացնող է։
ԻՊ ահաբեկիչները քանիցս հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում իրենց գրաված տարածքներում զինապահեստների հետ նաև քիմիական նյութեր են եղել։
Շնչառական օրգանները և մաշկային ծածկույթը վնասող իպրիտն իր հոտի համար անվանվել է «մանանեխի գազ»։ Առաջին անգամ այն կիրառվել է 1917թ. բելգիական Իպրայի մոտ գերմանացիների կողմից անգլիացիների և ֆրանսիացիների դեմ մղված կռիվներում։ Առաջին համաշխարհային պատերազմիցհետո այն, ինչպես քիմիական զենքի մյուս տեսակները, արգելվել է, սակայն դա չի խանգարել ամերիկացիներին թունավոր նյութեր կիրառել Վիետնամում, այնուհետև՝ Իրաքում, ինչպես նաև ԻՊ ահաբեկիչներին՝ Սիրիայում։
«Գազը թարախապալարներ ու խոցեր է առաջացնում, որոնք շատ երկար են բուժվում։ Դրանք բիոքիմիական այրվածքներ են»,–ասել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Վիցաձեն։
Իսլամիստների այդ բացահայտումը համացանցում է հայտնվել Գութայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելուց քիչ առաջ, որի համար նրանք փորձեցին մեղադրել Ասադին։
«Ռեյթերի» տվյալներն իպրիտի կիրառման առաջին պաշտոնական հաստատումն են այն բանից հետո, երբ Սիրիան համաձայնեց իր զինապահեստները միջազգային վերահսկողությանը հանձնել։ Ներկայումս փորձագետներն աշխատում են պարզել թունավոր նյութի ծագումը։ Համապատասխան զեկույցը կներկայացվի ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին։
Այդ հարցը մանրամասն կքննարկվի Հաագայում նոյեմբերի 23–ին. ՔԶԱԿ–ը, հավանաբար, առանձին նստաշրջան կհրավիրի դրա համար։
ԻՊ զինյալները Սիրիայում թունավոր իպրիտ գազ են կիրառել (տեսանյութ)
«Ռեյթերի» աղմկահարույց նորությունը հերթական անգամ ապացուցում է, որ «Իսլամական պետության» զինյալների տրամադրության տակ քիմիական զենք կա։ Դեռևս օգոստոսին Հյուսիսային Հալեպում՝ Մարեա քաղաքում, ԻՊ–ն թունավոր իպրիտ գազ է կիրառել իր հակառակորդների դեմ։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը։ Մնում է միայն պարզել՝ որտեղից է այն հայտնվել զինյալների մոտ. կա՛մ գազը նրանք ինքնուրույն են ստացել, կա՛մ ձեռք են բերել գրավված շրջաններից մեկից։ Երկու վարկածն էլ անհանգստացնող է։
ԻՊ ահաբեկիչները քանիցս հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում իրենց գրաված տարածքներում զինապահեստների հետ նաև քիմիական նյութեր են եղել։
Շնչառական օրգանները և մաշկային ծածկույթը վնասող իպրիտն իր հոտի համար անվանվել է «մանանեխի գազ»։ Առաջին անգամ այն կիրառվել է 1917թ. բելգիական Իպրայի մոտ գերմանացիների կողմից անգլիացիների և ֆրանսիացիների դեմ մղված կռիվներում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն, ինչպես քիմիական զենքի մյուս տեսակները, արգելվել է, սակայն դա չի խանգարել ամերիկացիներին թունավոր նյութեր կիրառել Վիետնամում, այնուհետև՝ Իրաքում, ինչպես նաև ԻՊ ահաբեկիչներին՝ Սիրիայում։

7or.am