Աշխարհ

06.11.2015 21:45


Չինաստանում հայտնաբերվել է 27 օր կառավարած կայսեր գերեզմանը

Չինաստանում հայտնաբերվել է 27 օր կառավարած կայսեր գերեզմանը

Չինաստանի Ձյանսի նահանգում գիտնականները հայտնաբերել են մ.թ.ա 206թ.–ից մինչև մ.թ. 25թ.–ն իշխող Արևմտյան Հան դինաստիայի դարաշրջանի հնագույն գերեզմանոցը, որի տարածքում, ենթադրաբար, հուղարկավորված է կայսերական գահն ընդամենը 27 օր զբաղեցրած Լյու Հեն:

«FLASHSIBERIA»-ի փոխանցմամբ՝ կայսերը հեռացրել են իշխանությունից անառակ կյանքի համար, ինչն անհնար էր դարձում պետության շահերի մասին մտածելը:

Մշակութային արժեքների ուսումնասիրման Ձյանսիի ինստիտուտի տնօրեն Սյույ Չանցինի խոսքերով՝ հայտնաբերված գերեզմանոցն ամենալավ պահպանվածն է մինչ այժմ հայտնի Հան դինաստիայի դարաշրջանին պատկանող հայտնի գերեզմաններից:

Հուղարկավորության տարածքում հնագետները հայտնաբերել են ավելի քան 10 տոննա բրոնզե մետաղադրամներ, ինչպես նաև ոսկուց, պղնձից, երկաթից և փայտից պատրաստված մոտ 10 արտեֆակտ: Բացի այդ, հայտնաբերվել են բազմաթիվ երաժշտական գործիքներ, ինչպես նաև հնագույն կառքեր:

Գիտնականները հուսով են, որ կգտնեն նաև կայսերական կնիքը, որը կհաստատի հուղարկավորված անձի կարգավիճակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը