Թուրքիայի Բելեքում նոյեմբերի 15-16-ը կայանալիք գագաթաժողովին G20 երկրների ղեկավարներն անգորական այծի բրդից պատրաստված բացառիկ ձեռագործ ծածկոցներ են նվեր ստանալու: Այդ մասին հայտնում է «Газета.Ру»-ն:
Թուրքիայի շրջակա միջավայրի պաշտպանման հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր մոռացության է մատնված վերոնշված բրդից ծածկոցներ ստեղծելու ավանդույթը, և այդ քայլը կարող է նպաստել մասնագիտության վերակենդանացմանը:
Ծածկոցների վրա ասեղնագործված կլինի գագաթաժողովի տարբերանշանը, ինչպես նաև տրամադրվելու են հատուկ քարտեր, որոնց վրա գրված է լինելու ծածկոցների պատմությունն, ինչպես նաև ծածկոցը ստեղծած վարպետի նկարը:
Նվերները փաթեթավորելու են հատուկ՝ բրդից պատրաստված պայուսակների մեջ: Նշվում է, որ գագաթաժողովի համար պատրաստվել է 50 ծածկոց:
Թուրքիան G20–ի ղեկավարներին անգորական այծի բրդից ծածկոցներ կնվիրի

7or.am