Լրահոս

30.09.2010 16:07


Ժ. Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ դա իրականացնելու»

Ժ. Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ դա իրականացնելու»

 -Վստահ եմ, որ և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը նախապատվությունը տալու են հայերին, քանի որ նախ գործում է քրիստոնյա լինելու հանգամանքը, և երկրորդ' հայերը դարեր շարունակ ապացուցել են, որ Եվրոպայում և այլ երկրներում ամենաշուտ ինտեգրվող ժողովուրդն են,-հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով իր մտահոգություններն է արտահայտել Ռուսաստանում ընդունված այն օրենքի վերաբերյալ, որով ՌԴ-ն վերաբնակեցման խնդիր է լուծում։

-Բոլորս պետք է գիտակցենք, թե այս ծրագրերի միջոցով ինչպիսի խոր, աղետալի վիճակում ենք հայտնվելու,-նկատել է Ժ. Սեֆիլյանը՝ ավելացնելով, թե ամեն խնդիր ունի իր լուծման ձևերը, ամեն ճգնաժամ ունի իր հակաճգնաժամային ծրագիրը։ Սակայն նա այդունահանդերձ նշել է, թե եթե նույնիսկ ամենալավ ծրագիրը հայերը պատրաստեն ու մատուցեն Սերժ Սարգսյանին, նա ի վիճակի չէ դա իրականացնելու, որովհետև «իր ղեկավարած համակարգը դա իրեն թույլ չի տա»։

-Լուծումը մեկն է. հնարավորինս շուտ Հայաստանում համակարգային փոփոխություն իրականացնել։ «Սարդարապատ» նախաձեռնող խումբը որոշում է ընդունել վերանայելու իր գործունեության ժամանակագրական նախօրոք որոշված ժամկետները։

Հարցին, թե ինչ լծակներով է «Սարդարապատը» ծավալելու իր հետագա գործունեությունը, Ժ. Սեֆիլյանը պատասխանել է.

-Մեր լծակը մեր ժողովրդի կամքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը