Աշխարհ

06.11.2015 18:13


Պարտավորեցնելու են մեկ տարի պահպանել այցելած կայքերի և համացանցային ծառայությունների պատմությունը

Պարտավորեցնելու են մեկ տարի պահպանել այցելած կայքերի և համացանցային ծառայությունների պատմությունը

Միացյալ Թագավորության իշխանությունը մտադիր է պարտավորեցնել երկրի ինտերնետ-մատակարարներին մեկ տարի պահպանել հաճախորդների այցելած կայքերի և համացանցային ծառայությունների պատմությունը: Ըստ «The Guardian»-ի՝ նախատեսվում է միայն այցելած կայքերի և համացանցային ծառայությունների պահպանումը՝ առանց կոնկրետ մանրամասների հստակեցման: Տեղեկություններ ստանալու նպատակով իշխանություններին անհրաժեշտ է լինելու թույլտվություն ստանալ: Սակայն որոշ հրատապ դեպքերում իրավապահ մարմինները կարող են սկզբից առգրավել տեղեկությունները, իսկ հետո համապատասխան թույլտվությունը ստանալ:

«Որևէ կասկած չկա, որ մեր օրենքները բարեփոխման կարիքն ունեն, և քիչ հավանական է, որ մենք դեմ ենք արտահայտվելու այս օրենագծին», - հայտնել է «Open Rights Group» ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Քիլլոկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը