Աշխարհ

06.11.2015 12:46


Ճանապարհի ազատագրումից հետո առաջին բեռնատար մեքենաները սնունդ և վառելիք են հասցրել Հալեպ

Ճանապարհի ազատագրումից հետո առաջին բեռնատար մեքենաները սնունդ և վառելիք են հասցրել Հալեպ

Ինչպես հայտնել էինք, Հալեպի գլխավոր մատակարար ճանապարհը, որն 8 օր գրավված էր ԻՊ զինյալների կողմից, Սիրայի բանակն ազատագրել էր։

Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային Ասրիե-Խանասեր ճանապարհի փակ լինելու հետևանքով բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր. քաղաքում աննախադեպ կերպով թանկացել էին ուտելիքը, կենցաղային ապրանքները, ծառայությունները:

Ինչպես հայտնում է «arevelk.am»–ը, արդեն նոյեմբերի 5-ին առաջին բեռնատար մեքենաները սննդամթերք, բանջարեղեն, պարեն և վառելիք են հասցրել Հալեպ։

Միաժամանակ, նշվում է, որ ջուր ունենալու համար Հալեպում երկու ժամ հերթ են կանգնում։ Բնակիչները ստիպված են 500 մ քայլել՝ հասնելու ամենամոտ վայրին, որտեղից կարող են խմելու ջուր ձեռք բերել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը